ԱԺ-ն վավերացրել է ԵԱՏՄ երկրում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը

16 Հունվարի 2024, 12:15

Կրթություն

Հայաստանի ազգային ժողովը վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը: ԱԺ-ն 95 կողմ ձայնով ընդունել է համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին:

Ըստ նախագծի՝ համաձայնագրի նպատակն է գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով վերացնել աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները:

Համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ ԵԱՏՄ պետությունում աշխատանքի տեղավորման, աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար ապահովելու նպատակով: