ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
23 Հոկտեմբերի 2024, 10:39
Հայաստանի խորհրդարանն այսօր 67 «կողմ» ձայնով ընդունել է ««Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրինագիծը։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։