Ակցիա՝ ԱԳՆ շենքի մոտ. Alpha News-ի ֆոտոռեպորտաժը
31 Մայիսի 2024, 12:26
Այս պահին Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը ՀՀ ԱԳՆ շենքի առջև է: Մինչև դա՝ նրանք գտնվում էին Գլխավոր դատախազության մոտ, որտեղ Բագրատ Սրբազանը հետևյալ կարծիքն արտահայտեց.
«Ոչ մի գործ չի անում դատախազությունը: «Հայաքվե» նախաձեռնությունը հայց է ներկայացրել ապօրինի ու անօրինական սահմանազատման, միակողմանի զիջման, թշնամու առջև ծնկի եկած այս հանցագործության դեմ: Դատախազությունը իր ձևական կեցվածքի մեջ մտած՝ որևէ կերպ չի անդրադարձել հանցագործներին, հետևաբար՝ այն մեր երկրում այս պահին գոյություն չունի»,- ասել է Բագրատ Սրբազանը: