Ակցիա՝ Իրանի դեսպանատան դիմաց. ոստիկանները մարդկանց թույլ չեն տալիս երթ անցկացնել

17 Հունվարի 2026, 14:25

Քաղաքականություն

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները ցանկանում են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տալիս:

Ցուցարարներն ասում են՝ քաղաքապետարանը նախ հունվարի 15-ին արտոնել է երթը, հետո՝ չեղարկել այդ որոշումը, ինչի մասին տեղեկացել են երեկ երեկոյան: Նրանք վստահ են, որ դա արվել է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունների պատճառով:

Երևանում Իրանի դեսպանատան առջև իրանցիների մի քանի ցույցերից հետո դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարեց՝ տպավորություն ունեն, թե Հայաստանը իրենց դեմ գործողությունների կենտրոն է դառնում. — «Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»:

Հիմա եթերում