Արցախում հուղարկավորվածների հարազատները պահանջում են արտաշիրիմում․ բողոքի ակցիա կառավարության դիմաց
22 Հունվարի 2026, 11:15
Արցախում զոհվածների հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց` պահանջելով արտաշիրիմում իրականացնել և իրենց հարազատների մարմինները տեղափովեն Հայաստան։
Նրանց խոսքով՝ իշխանությունը գործուն քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ։
«Ադրբեջանից բենզին կարողանում եք բերել, այս մարդկանց հարազատների շիրիմներն ինչո՞ւ չեք կարողանում Արցախից Հայաստան տեղափոխել, որ մարդիկ գոնե խնկարկելու տեղ ունենան»,- նշել է ցույցի մասնակիցներից մեկը։