Ակցիային է միացել նաև Անդրանիկ Թևանյանը
19 Սեպտեմբերի 2023, 18:53
Արցախի շուրջ ստեղծված վիճակի հանգուցալուծման պահանջով Հանրապետության հրապարակում ` կառավարության շենքի առաջ քաղաքացիների բողոքը շարունակվում է, հրապարակը փակ է:
Ակցիային է միացել նաև «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, քաղաքացիները նրան դիմավորել են ծափահարություններով:
Նա ՀՀ քաղաքացիներին կոչ է անում առաջիկա 3 ժամերին գալ Հանրապետության հրապարակ և միանալ ակցիային և այդ կերպ մեկնարկ տալ իշխանափոխությանը:
Դիմելով Փաշինյանին՝ նա հայտարարեց, որ վերջինս պետք է հրաժարվի Պրահյան գործընթացից, այլապես հրաժարականի դիմում ներկայացնի: