Ակնկալում եմ, որ Պուտինն առավելագույն պահանջներ կառաջադրի և ոչ մի քայլ չի նահանջի. Ալեքսանդր Սեմչենկո

01 Դեկտեմբերի 2025, 21:15

Քաղաքականություն

Քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ին տված հարցազրույցում խոսել է,թե ինչ կարելի է սպասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումից։

Փորձագետի խոսքով՝ Թրամփն իսկապես ցանկանում է փակել կամ գոնե դադարեցնել ուկրաինական հարցը, և դրանից պետք է օգտվել։

«Ուիթքոֆը Թրամփի ներկայացուցիչն է, հանդիպում է Պուտինի հետ։ Հասկանալի է, որ Ուիթքոֆը ֆունկցիա կատարող մարդ է. նա փոխանցում է Թրամփի դիրքորոշումը, լսում Պուտինի դիրքորոշումը և այն հետ վերադարձնում: Ակնկալում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կշարունակի ցուցադրել ժամանակակից քաղաքական գործիչների համար հազվագյուտ որակ՝ հետևողականություն։ Նա չի շփոթվում, ինչպես Թրամփը կամ Զելենսկին։ Նա նշել է Ռուսաստանի շահերը և չի նահանջի: Օրինակ, ապառազմականացման դիրքորոշումը։ Պուտինն այն նշել է որպես հատուկ ռազմական գործողության նպատակ դեռևս 2022 թվականի փետրվարի 24-ին։

Թրամփն առաջարկում է Ուկրաինայի ԶՈւ-ում թողնել 600 հազար մարդ: Իսկ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի ԶՈւ կազմում էր 250 հազար: Այսինքն, Թրամփը չի առաջարկում ոչինչ, ինչը Ռուսաստանը կարող է ընդունել։ Դատելով նրանից, թե ինչպես են շփոթվում Թրամփն ու Զելենսկին, և նրանից, որ Թրամփը շարունակում է ճնշում գործադրել Զելենսկու վրա հակակոռուպցիոն հետաքննությունների միջոցով, Թրամփն իսկապես ցանկանում է փակել կամ գոնե դադարեցնել ուկրաինական հարցը։ Եվ դրանից պետք է օգտվել։

Ակնկալում եմ, որ ՌԴ նախագահը դրանից կօգտվի 100 տոկոսով՝ առաջադրելով առավելագույն պահանջներ, բայց Ռուսաստանի և ռուս ժողովրդի շահերի շրջանակում, և ոչ մի քայլ չի նահանջի՝ չնայած սպառնալիքներին ու շանտաժին։ Ամերիկացիներն, անշուշտ, կդիմեն այդ գործիքներին։ Բայց ես հույս ունեմ, որ Պուտինը կունենա բավականաչափ երկաթյա կայունություն, որպեսզի «ո՛չ» ասի ԱՄՆ բոլոր անընդունելի առաջարկներին։

Պուտինը վերջերս մամուլի ասուլիսում նշեց, որ մենք պայմաններ ունենք: Եթե դուք պատրաստ չեք դրանց համաձայնել, մենք պատրաստ ենք շարունակել մարտական գործողությունները։ Ռուսաստանը շարունակում է մարտական գործողությունները, և, դատելով ռազմաճակատի գծից ստացված նորություններից, շարունակում է հաջողությամբ։ Ըստ էության, ես Պուտինից միայն մեկ ակնկալիք ունեմ։ Եվ դրանում ոչ մի արտառոց բան չկա։ Այն, ինչ ես ակնկալում եմ, հենց դա է իսկական Պուտինը, ով հակված չէ կտրուկ քայլերի, դիվանագետ է և միշտ պաշտպանում է Ռուսաստանի և ռուս ժողովրդի շահերը»,- եզրափակել է Սեմչենկոն։