Ակնկալում ենք, որ հանցագործությունը կբացահայտվի հնարավորինս սեղմ ժամկետներում. «Մեր ձևով» ժողովրդական շարժում
24 Սեպտեմբերի 2025, 15:30
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը:
«Ակնկալում ենք, որ հանցագործությունը կբացահայտվի հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Մեր խորին ցավակցություն ենք հայտնում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, Փարաքար համայնքի բնակիչներին»,- ասվում է հայտարարության մեջ: