Ակնկալում ենք, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք «չեն հաստատի» Հռոմի ստատուտի թունավոր որոշումը. ՌԴ ԱԳՆ
28 Սեպտեմբերի 2023, 17:34
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա: Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք «չեն հաստատի» Հռոմի ստատուտի թունավոր որոշումը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Երևանը հաշվի չի առել Հռոմի ստատուտի վերաբերյալ Մոսկվայի պատասխան առաջարկները։ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո դժվար կլինի պատկերացնել ՌԴ ղեկավարության այցերը հանրապետություն«,- նշված է գերատեսչության հայտարարությունում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը: