«Ակունք» կենտրոնի սաները կազմակերպել են նկարչությունների ցուցահանդես-վաճառք

25 Մայիսի 2023, 13:35

Մշակույթ

Մայիսի 11-ին՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» եւ ապա «Արցախ» սրահներում կազմակերպւել էր գեղարւեստական եւ իւրայատուկ ծրագիր, որի հիմնական դերակատարներն էին Մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի սաները:

Այդ առիթով՝ միութեան «Սուքերեան» սրահում կազմակերպւել էր գեղարւեստական միջոցառում, իսկ «Արցախ» սրահում ՝ կենտրոնի սաների նկարչութիւնների ցուցահանդէս-վաճառքը:

Օրւայ գեղարւեստական յայտագիրը իրականացրեցին հէնց կենտրոնի սաները: Նրանք հնչեցրին Տէրունական աղօթքը՝ Լուիզա Աւետիսեանի ղեկավարութեամբ եւ դաշնամուրային կատարումներով:

Գեղարւեստական յայտագրի իրականացումից եւ ելոյթներից յետոյ, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում բացումը կատարւեց «Ակունք» կենտրոնի սաների նկարչական ցուցահանդէս-վաճառքի: