«Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ

19 Ապրիլի 2024, 20:49

Սպորտ

Սաուդյան Արաբիայի առաջնության 28-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալել էր «Ալ Ռաեդին»։

Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ 

«Ալ Ֆաթեհի» կազմում 12-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը։

«Ալ Ֆաթեհը» 40 միավորով 6-րդ տեղում է։