Ալբերտ Արմենակյանի «Brave Heart» երգը գերազանցել է մեկ միլիոն դիտումը

07 Դեկտեմբերի 2025, 16:00

Մշակույթ

«Մանկական Եվրատեսիլ‑2025»-ում Հայաստանի ներկայացուցիչ 12‑ամյա Ալբերտ Արմենակյանի «Brave Heart» երգը մեծ ժողովրդականություն է վայելում:

Հրապարակումից ընդամենը երեք շաբաթ անց տեսահոլովակը մրցույթի պաշտոնական ալիքում հավաքել է ավելի քան 1 մլն դիտում՝ դառնալով ամենադիտված տեսահոլովակը:

Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Ուկրաինայի (590 հազար), Լեհաստանի (494 հազար), Իսպանիայի (403 հազար) և Ֆրանսիայի (371 հազար) մասնակիցների հոլովակները։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ‑2025»-ի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 13-ին Թբիլիսիում (Վրաստան): Մրցույթին կմասնակցեն 18 երկրների ներկայացուցիչներ: