Ալբերտ Արմենակյանն իր կատարմամբ հիացրել է «The Voice Kids France 2025»-ի ժյուրիի անդամներին

14 Սեպտեմբերի 2025, 18:00

Հայեր | Մշակույթ

«The Voice Kids France 2025» շոուի ժամանակ հայ մասնակից Ալբերտ Արմենակյանը հիացրել է հանդիսատեսին «Դլե Յաման» հայկական ժողովրդական երգի կատարմամբ:

Նրա ելույթը հուզել է ժյուրիի անդամ, ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորիին։

«Մենք հազվադեպ ենք տեսնում Պատրիկ Ֆիորիին այդքան հուզված», — ասվում է մրցույթի ինստագրամյան էջում։ Մրցույթի արդյունքում ժյուրիի բոլոր չորս անդամները շրջվել են Ալբերտի ելույթի ժամանակ։

ԶԼՄ-ները հայտնում են, որ Ալբերտը երգում է հինգ տարեկանից։ Այս տարիների ընթացքում նա հաղթել է այնպիսի մրցույթներում, ինչպիսին Big Stage-ն է, դուրս է եկել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի Հայաստանի ազգային ընտրության եզրափակիչ, իսկ 2024 թվականին թողարկել է իր առաջին երգը։