Ալբերտ Փարեմուզյանը՝ ջիու-ջիցուի աշխարհի առաջնության հաղթող

13 Նոյեմբերի 2025, 16:30

Սպորտ

Բանգկոկում անցկացվում է միջազգային մասշտաբի ջիու-ջիցուի մրցաշար։ Մրցումների արդյունքներով Կրասնոդարից Ալբերտ Պարեմուզյանը հաղթանակ է տարել մինչև 42 կգ քաշային կարգում։

Ալբերտի համար սա այս մակարդակի առաջին մրցաշարը չէ․ 2023-ին նա արդեն դարձել է ջիու-ջիցուի աշխարհի գավաթակիր։

Նշենք, որ մրցումներին մասնակցել են 1400 մարզիկ աշխարհի 60 երկրից: