Ալբերտ Սոխիկյան․ վաստակավոր ճարտարապետը
03 Դեկտեմբերի 2023, 11:05
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ալբերտ Սոխիկյանը ՀՀ վաստակավոր ճարտարապետ է, մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Երևանի զինանշանի հեղինակը, նկարիչ և դասախոս է:
Անվանի նկարիչ-ճարտարապետը մասնակցել է Հայաստանի ժամանակակից մշակութային կյանքի ձևավորմանը: Սոխիկյանն իր նշանակալի ներդրումն է ունեցել Երևանի հոգևոր և մշակութային դիմագծի կայացման գործում:
Հենց Սոխիկյանն է դարձել Երևանի զինանշանի հեղինակը, որը պաշտոնապես հաստատվել է 1995 թվականին, իսկ 1993-97 թվականներին նա եղել է հայոց մայրաքաղաքի գլխավոր նկարիչը։ Նրա նախագծով կառուցվել են Երևանի պատմության թանգարանը, Նանսենի թանգարանը, «Օջախ» ռեստորանային համալիրը և իրականացվել են բազմաթիվ այլ նախագծեր։
Բացի հրաշալի ճարտարապետ լինելուց, Ալբերտ Արտաշեսովիչը նաև հիանալի կերպով էր նկարում։ Իր վրձնի թափով նա պատկերել է Կարեն Դեմիրճյանին, Վիլյամ Սարոյանին, Շառլ Ազնավուրին և Վլադիմիր Պուտինին:
«Նա այնպիսի մարդ էր, որի մասին կարելի է այնքան խոսել, որ երբեմն չգիտես ինչ ասել… մեծատառով մարդ, ում նկատմամբ հարգանքն անսահման է»,- հենց այդպես էին նրա մասին խոսում բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին արվեստի հանճարին:
Ալբերտ Սոխիկյանը կյանքից հեռացել է 2017 թվականի մայիսի 8-ին: