«Aleksa Vertige»․ հայկական բրենդը՝ Լոնդոնի նորաձևության շաբաթում
11 Մարտի 2026, 20:00
«Aleksa Vertige» բրենդի հիմնադիր, դիզայներ Էմմա Ալեքսանյանն իր հավաքածուն ներկայացրել է Լոնդոնի նորաձևության շաբաթում (London Fashion Week)՝ Fashion Scout հարթակի շրջանակներում: Նա մասնակցել է Ones To Watch ցուցադրությանը, որն աջակցում է երիտասարդ և հեռանկարային դիզայներներին:
Ալեքսանյանը սովորում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում: 2025 թվականին հաղթել է «Fashion Scout Armenia» մրցույթում, ինչն էլ նրա համար ճանապարհ է հարթել դեպի միջազգային հարթակներ:
Նրա աշխատանքներն աչքի են ընկնում մշակութային կոդերի ժամանակակից մեկնաբանությամբ և դիզայնի նկատմամբ նորարարական մոտեցմամբ: