Ալեն Պողոսյան․ Հայկական արմատներով Աշխարհի չեմպիոնը
29 Հոկտեմբերի 2024, 23:45
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ալեն Պողոսյան, Յուրի Ջորկաեֆ․ հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստներ, որոնք Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել են ֆուտբոլի աշխարհի չեմպիոն 1998 թվականին:
Աշխարհի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, Ֆրանսիայի «Պատվո Լեգիոնի» շքանշանակիր Ալեն Պողոսյանն օրեր առաջ նշել է ծննդյան 54-ամյակը։
Ֆուտբոլիստը ծնվել է հայկական ընտանիքում։ Կիսապաշտպանը կարիերան սկսել է Մարսելի «Օլիմպիկ»-ում : 1992 թվականին տեղափոխվել է «Իստր» ֆուտբոլային ակումբ, որն այդ ժամանակ խաղացել է Ֆրանսիայի երկրորդ լիգայում։
Սակայն «Իստր»-ում անցկացրած մեկ մրցաշրջանից հետո նա վերադարձել է «Օլիմպիկ»։
1994 թվականին Պողոսյանը հանդես է եկել իտալական Ա Սերիայի «Նապոլի» ֆուտբոլային ակումբի կազմում։ Նեապոլյան ակումբում երեք տարի խաղալուց հետո տեղափոխվել է «Սամպդորիա» ՖԱ-ի կազմ, սակայն հետո տեղափոխվել է «Պարմա» և ՈՒԵՖԱ-ի գավաթի 1998/99 մրցաշրջանի եզրափակչում 3:0 հաշվով հաղթել իր նախկին թիմին՝ «Օլիմպիկ»-ին:
2002 թվականին Ալենը պայմանագիր է կնքել Իսպանիայի Պրեմիեր լիգայի «Էսպանյոլ» ակումբի հետ։ Իսպանական ակումբում անցկացրած մրցաշրջանից հետո Պողոսյանը ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
2008-2012 թվականներին Պողոսյանը զբաղեցրել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը:
Ալեն Պողոսյանն առաջին անգամ պատմական հայրենիք է ժամանել 1999 թվականի հոկտեմբերին՝ Հայաստանի հետ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը, որն ավարտվել է ֆրանսիացիների օգտին 3:2 հաշվով։
2001 թվականի փետրվարին նա աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ անձամբ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: