Ալեն Սիմոնյանը նոյեմբերին կհանդիպի Ադրբեջանի մեջլիսի նախագահին

08 Հուլիսի 2024, 14:33

Քաղաքականություն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահին: Այս մասին հայտնում են խորհրդարանից:

Ըստ նախնական պայմանավորվածության, որը ձեռք է բերվել նախորդ հանդիպման ժամանակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերին՝ Ժնևում։