Ալեն Թերզյան. Ֆրանսիական կինոյի ազդեցիկ հայը

01 Օգոստոսի 2023, 14:30

Հայեր

Ալեն Թերզյանը ծնվել է Փարիզում, հայ գաղթականների ընտանիքում։ Դեռևս երիտասարդ Թերզյանի ճակատագրական գլխավոր հանդիպումը ռեժիսոր Անրի Վերնոյի հետ էր, որն Ալենին բերել է ստուդիա և ծանոթացրել ֆրանսիական կինոյի այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Ալեն Դելոնը և Ժան Գաբենը:

Մինչև կինոպրոդյուսեր դառնալը Ալենը սովորել է Սորբոնի տնտեսագիտության ֆակուլտետում։ Դեռևս ուսանող Ալեն Թերզյանը ծավալուն գիտական աշխատանք է գրել Ֆրանսիայում կինոարտադրության համակարգի մասին: 1973թ. Թերզյանը ստեղծել է սեփական Т.Films ընկերությունը, իսկ այժմ «Alter films» ընկերության գլխավոր տնօրենն է:

45 տարվա բեղմնավոր աշխատանքի ընթացքում Ալեն Թերզյանը նկարահանել է հիսունից ավել աշխատանք: Պրոդյուսերը 2009 թվականին ստեղծել է «Արատավոր շրջան» քրեական դրաման` քրեական հեղինակություն Միլո Մալաքյանի մասին, որը գլխավորում էր Ֆրանսիայի հարավում հանցավոր աշխարհը։
74-ամյա Ալեն Թերզյանը ֆրանսիական կինոյի ամենաազդեցիկ դեմքերից է։

Նա Կաննի կինոփառատոնի ղեկավարների կազմում է, ինչպես նաև Ֆրանսիայի պրոդյուսերների միության և ֆրանսիական «Սեզար» կինոակադեմիայի նախագահը։