Ալենուշ Տերյան. Իրանի առաջին կին աստղագետն ու աստղաֆիզիկոսը

09 Նոյեմբերի 2024, 23:10

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Նոյեմբերի 9-ին իրանցի հայտնի աստղագետ և ֆիզիկոս Ալենուշ Տերյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1921 թվականին Իրանում։ 1947 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի Գիտության ֆակուլտետում և նույն տարվա սեպտեմբերից աշխատանքի անցնում նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում լաբորատորիայի վարիչ։

Բայց ստացած գիտելիքները նրան չեն բավականացրել։ Այդ իսկ պատճառով 1956 թվականին Տերյանն ընդունվել է Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետ:

Ալենուշ Տերյանն իր ողջ հասուն կյանքը նվիրել է գիտությանը։ Նա կենտրոնացած է եղել միայն հետազոտության վրա և շատ պատասխանատու ու ուշադիր մանկավարժ էր, ինչի համար ուսանողները նրան շատ են սիրել։

Տերյանը ճանաչվել է գիտության ոլորտում կարևոր անձնավորություն։ 2003 թվականին Իրանի հեռուստատեսության պատվերով նրա մասին նկարահանվել է «Դեպի արև» վավերագրական ֆիլմը։ 2006 թվականին Ալենուշը մրցանակ է ստացել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադից։ Ալենուշ Տերյանը չափազանց կարևոր գիտական հայտնագործությունների հեղինակ է, ով հսկայական ներդրում է ունեցել իրանցի աստղաֆիզիկոսների մի քանի սերունդների կրթման գործում։

Ալենուշ Տերյանն արժանացել է նաևՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի։
59 տարեկանում Տերյանը դադարել է դասավանդել։ Նա իր տունը կտակել է Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները։ Իսկ ինքը մինչև կյանքի վերջ ապրել է ծերանոցում։

Ալենուշ Տերյանը կյանքից հեռացել է 2011 թվականին 90 տարեկանում։