Ալեքսանդր Ադաբաշյանի ստեղծագործական երեկոն՝ «Ամուրյան աշուն» փառատոնում

25 Սեպտեմբերի 2025, 00:40

Մշակույթ

Բլագովեշչենսկում անցկացվող «Ամուրյան աշուն» թատերական և կինոյի XXIII միջազգային փառատոնի շրջանակում տեղի է ունեցել կինոդրամատուրգ, բեմադրող նկարիչ և դերասան Ալեքսանդր Ադաբաշյանի ստեղծագործական երեկոն։ Վարպետն այս տարի դարձել է 80 տարեկան։

«Երբեք նման հեռավորության վրա չեմ նշել իմ հոբելյանները, ընդունելությունը հիանալի էր, հանդիսատեսը շատ զգայուն և երախտապարտ է»,- նշել է Ադաբաշյանը։

Փառատոնի ընթացքում ցուցադրվել են հանրահայտ արվեստագետի ֆիլմերը՝ նվիրված նրա հոբելյանին։

«Ամուրյան աշուն» միջազգային փառատոնի տարբեր հարթակներում ցուցադրվել է 14 երկրներից ավելի քան 70 ֆիլմ, այդ թվում նաև Հայաստանից։