Ալեքսանդր Ակոպովն արժանացել է Պրիմակովի անվան գրականության և արվեստի բնագավառում ԱՀԾ-ի մրցանակին

26 Հունվարի 2024, 12:07

Մշակույթ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հանձնել է Եվգենի Պրիմակովի անվան գրականության և արվեստի բնագավառում 2023 թ-ի ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մրցանակները։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել «Россия сегодня» մեդիախմբի հարթակում:

Պրոդյուսերներ Ալեքսանդր Ակոպովը և Իգոր Մարինը, ռեժիսոր Անտոն Բորմատովը, դերասանուհի Ագնիա Դիտկովսկիտեն, դերասան Սերգեյ Չոնիշվիլին, բեմադրող օպերատոր Մաքսիմ Շինկորենկոն արժանացել են մրցանակի «Առաքելություն՝ Ամեթիստ» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի ստեղծման համար:

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մրցանակը շնորհվում է 2000 թվականից: Այն ստեղծվել է ստեղծագործական կազմակերպությունների և մշակութային գործիչների հետ արտաքին հետախուզության ծառայության համագործակցությունն ամրապնդելու, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության վերաբերյալ գրականության և արվեստի բարձր գեղարվեստական ստեղծագործությունների ստեղծումը խթանելու նպատակով:

2019 թվականից մրցանակը կրում է ակադեմիկոս Եվգենի Պրիմակովի անունը, ով 1991-1996 թվականներին զբաղեցրել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրենի պաշտոնը, իսկ ավելի ուշ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և վարչապետի պաշտոնը: