«Ալեքսանդր Երկանյանի հայկական աշխարհը». Մոսկվայում կայացել է անվանի պատմաբանի գրքի շնորհանդեսը

17 Հունիսի 2023, 16:17

Հայեր | Մշակույթ

Մոսկվայի ազգությունների տանը «Հայ մշակութալուսավորչական «Արարատ» ընկերությունը անցկացրել է «Ալեքսանդր Երկանյանի հայկական աշխարհը» գրքի շնորհանդեսը:

Գրքում զետեղված են ռուս հայտնի պատմաբան, հայագետ, գրող-հրապարակախոս, մշակութաբան, տեղեկատվական և հասարակական գործիչ Ալեքսանդր Երկանյանի հոդվածները՝ նվիրված աշխարհի հայկական Սփյուռքին:

Դրանք գրվել են 2011-2022 թվականներին։ Ալեքսանդր Երկանյանը դարձել է «СМИротворец-2013» լրատվամիջոցների համառուսաստանյան մրցույթի հաղթող ազգամիջյան և էթնո-կրոնական հարաբերությունների հարցերի լավագույն լուսաբանման համար: