Ալեքսանդր Գրիգորյանը՝ «Վոլգար» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչը
18 Ապրիլի 2024, 00:56
Հայազգի Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Աստրախանի «Վոլգար» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին գրում է «Չեմպիոնատ»ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերգեյ Պավլովը թողել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։
Աստրախանի թիմն անցկացրած 26 հանդիպումներից հետո 22 միավորով եզրափակում է առաջնության մրցաշարային աղյուսակը:
Իր կարիերայի ընթացքում 57-ամյա Ալեքսանդր Գրիգորյանը հասցրել է աշխատել մեծ թվով ռուսական և արտասահմանյան ակումբներում: