Ալեքսանդր Օհանջանյանի գրքի շնորհանդեսը՝ Սանկտ Պետերբուրգում

29 Մարտի 2025, 10:44

Մշակույթ

Մարտի 31-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «TWIGA CG»-ի նախագահ և հիմնադիր, Ռուսաստանի հաղորդակցման գործակալությունների ասոցիացիայի փոխնախագահ, Ռուսաստանի գովազդի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Օհանջանյանի «Դիվանագետները, ֆուտբոլիստները և այլ երաժիշտներ» գրքի շնորհանդեսը:

Հանդիպման ժամանակ հնարավոր կլինի հարց ուղղել հեղինակին և ինքնագիր ստանալ։

«Դիվանագետները, ֆուտբոլիստները և այլ երաժիշտներ» գրքում Օհանջանյանն ընթերցողին ներկայացնում է իր դիվանագիտական կարիերայի դրվագները, խոսում աշխարհի, պատմության և բիզնեսի մասին։