Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը․ թեժ իրավիճակ՝ ՀՖՖ գրասենյակի առջև
13 Հոկտեմբերի 2024, 23:30
Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը, հոկտեմբերի 13-ին Երևանում ընդունելով Հյուսիսային Մակեդոնիային, զիջեց 0:2 հաշվով: Խաղի ավարտից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնեց, որ Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
«ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից»,- նշված է հայտարարությունում։
Այս րոպեներին FAF-ը ֆուտբոլի ֆեդերացիայի առջև է։
Երկրպագուները բազմաթիվ հարցեր ունեն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Նրանք 40 րոպե են տվել նախագահին ներքև իջնելու և իրենց հարցերին պատասխանելու համար։