Ալեքսանդր Շնեուր՝ Հայաստանի մեծ բարեկամը

29 Օգոստոսի 2025, 22:30

Հայեր

Հայկական հակահետախուզության հիմնադիր Ալեքսանդր Շնեուրը ծնվել է 1884 թ. օգոստոսի 29-ին Սանկտ Պետերբուրգում։ Ավարտել է Միխայլովսկի հրետանային ուսումնարանը, ծառայել է հեծյալ հրետանիում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, վիրավորվել։

1917 թ. անդամագրվել է Կամավորական բանակին, ապա՝ հայկական զինված կազմավորումներին։

1918 թ. հունվարից մինչև 1919 թ. նոյեմբեր Շնեուրը զբաղեցրել է շտաբի պետի պաշտոնը՝ առանցքային դեր խաղալով Սարդարապատի ճակատամարտում։ Նրա ռազմավարական որոշումները՝ դարանակալման կազմակերպումը, թուրքական բեռնատար շարասյուններին հարվածելը, բեկումնային էին։ Նա իր հուշերում գրել է․ «Հայ մարտիկներն «ուռա՜» բացականչություններով նետվել են առաջ։ Թիկունքից կրակի տակ հայտնված թուրքերը խուճապի մատնվեցին և փախուստի դիմեցին՝ թողնելով զինամթերքն ու վիրավորներին…Հայաստանը փրկվեց»։

Նա իր «Հայերը. Թուրքական պատերազմ» գրքում մանրամասն նկարագրել է Սարդարապատի ճակատամարտը։ Իսկ այդ հաղթանակը հնարավորություն տվեց հռչակել Առաջին Հանրապետությունը։

Շնեուրը համարվում է նաև հայկական հակահետախուզության հիմնադիրը։

1956 թ.՝ 72 տարեկանում, նա գաղթել է ԱՄՆ և բնակություն հաստատել Սան Ֆրանցիսկոյում։ Այստեղ նա իրեն նվիրել է միջատաբանությանը՝ Կալիֆորնիայի գիտությունների ակադեմիային նվիրելով ավելի քան 400 թիթեռի նմուշ։ Եղել է Ֆրանսիայի միջատաբանական և ԱՄՆ-ի լեպիդոպտերոլոգների ընկերությունների անդամ։

Մահացել է 1977 թ. սեպտեմբերի 16-ին՝ 94 տարեկանում։ Թաղված է Սան Ֆրանցիսկոյի Կոլմա քաղաքում։ Ալեքսանդր Շնեուր հիշատակվում է որպես մի մարդ, ով իրեն նվիրել է Հայաստանին, գիտությանը և ազատությանը ծառայելուն։

Հիմա եթերում