Ռուս կինոռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Սոկուրովը արվեստանոց կբացի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Ռեժիսորը դասընթացը կվարի Հայաստանի մայրաքաղաքում գտնվող ինստիտուտի մագիստրատուրայում: Այս մասին ուսումնական հաստատությունը հայտնել է ֆեյսբուքյան էջում: