Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
13 Փետրվարի 2024, 22:45
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
19-ամյա մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հրում վարժությունում նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։