Ալեքսանդրա Գրիգորյանը և Տիգրան Կարապետյանը՝ երիտասարդական ԵԱ-2025-ի լավագույն ծանրորդներ

06 Նոյեմբերի 2025, 14:48

Սպորտ

Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ է ունեցել Դուրրեսում (Ալբանիա) ավարտված ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի երիտասարդական առաջնությունում (Մ20 և Մ23):

Մրցումների արդյունքում Մ20 տարիքային խմբում լավագույն մարզիկներ են ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ, 732,7) և Տիգրան Կարապետյանը (71 կգ, 826,1):

U20-ում հաղթողները որոշվել են Robi Points համակարգով, որը հաշվի է առել համապատասխան քաշային կարգում համաշխարհային ռեկորդի համեմատ բարձրացված քաշը: