Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն ծանրորդի կոչմանը
01 Ապրիլի 2026, 13:20
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը ընդգրկվել է հեղինակավոր AIPS Europe Weightlifter of the Year 2025 մրցանակի հավակնորդների շարքում, որն ամեն տարի շնորհվում է Եվրոպայի լավագույն ծանրամարտիկին։
Անցած տարին 20-ամյա Գրիգորյանի համար իսկապես բեկումնային է եղել։ 2025 թվականին նա դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր, աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր, ինչպես նաև զբաղեցրել է երկրորդ տեղը մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։
Մրցանակի հավակնորդների թվում ընդգրկված են մայրցամաքի ուժեղագույն մարզուհիները։