Ալեքսանդրա Քեոսայանը երգ է նվիրել հորը՝ Տիգրան Քեոսայանին

15 Հոկտեմբերի 2025, 10:00

Հայեր

Ռեժիսոր, կոմպոզիտոր, երգչուհի Ալեքսանդրա Քեոսայանը ներկայացրել է «Առանց քեզ» երգը՝ նվիրված իր հայրիկին։

Ալեքսանդրան հայտնի կինոռեժիսոր, դերասան և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի և դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի դուստրն է:

Նշվում է, որ «Квартирник НТВ у Маргулиса» հաղորդման ձայնագրությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին, իսկ այդ ժամանակ ռեժիսորը դեռ կոմայի մեջ էր:

Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ հայազգի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը մահացել է սեպտեմբերի 26-ին։ Նա գրեթե 9 ամիս կոմայի մեջ էր։

Հիմա եթերում