Ալեքսեյ Սիսակյան․Աշխարհահռչակ գիտնականը

14 Հոկտեմբերի 2024, 23:33

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հոկտեմբերի 14-ին հայ ֆիզիկոս-տեսաբան, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան, ՌԳԱ թղթակից անդամ Ալեքսեյ Սիսակյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայում, 1968 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1968 թվականից աշխատել է միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) տեսական ֆիզիկայի լաբորատորիայում՝ Ն․ Ն․ Բոգո Աուբովի ղեկավարությամբ։

Նրա աշխատանքները վերաբերում են բարձր էներգիայի միջուկային ֆիզիկայի տեսական խնդիրներին, տարրական մասնիկների ֆիզիկային, դաշտի քվանտային տեսության մոտավոր մեթոդներին ու հավասարումներին, ոչ տրիվիալ երկրաչափությամբ, համաչափությամբ և տոպոլոգիայով քվանտային համակարգերի հիմնախնդիրներին։

Ուսումնասիրել և զարգացրել է դաշտի քվանտային տեսության մոտավոր մեթոդները, հետազոտել տարրական մասնիկների բազմակի ծնման մեխանիզմները և հադրոնների փոխազդեցության մոդելները բարձր էներգիաների դեպքում։

Սիսակյանը եղել է Լենինյան կոմերիտմիության գիտության և տեխնիկայի մրցանակի դափնեկիր, եղել է նաև ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ, արտասահմանյան մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր, մի շարք ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ:

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով, «Պատվո» և «Բարեկամության» շքանշաններով։

Ալեքսեյ Սիսակյանը մահացել է 2010 թվականի հուլիսի 1-ին։