Ալեքսիս Օհանյանը կրկին հայր կդառնա

26 Մայիսի 2023, 22:30

Հայեր

«Met Gala»-ն կամ «Met Ball»-ը, որը պաշտոնապես կոչվում է «Costume Institute Gala», ամենամյա դրամահավաք երեկո է, որն անցկացվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կոստյումների ինստիտուտի օգտին:

Այն անցկացվում է ամեն տարվա մայիսի 1-ին։ Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի հետ կարմիր գորգի վրա քայլելու ժամանակ հայտարարել է իր հղիության մասին։ Թե՛ Սերենան, թե՛ Ալեքսիսը Gucci-ի հագուստներով են եղել։