Ալեքսիս Պազումյանի ֆիլմը մասնակցում է Պրահայի վավերագրական կինոյի միջազգային փառատոնին

22 Մարտի 2025, 17:00

Մշակույթ

Ֆրանսահայ լուսանկարիչ և ռեժիսոր Ալեքսիս Պազումյանի «Սև այգի» ֆիլմը մասնակցում է Չեխիայի մայրաքաղաքում անցկացվող One world վավերագրական ֆիլմերի 27-րդ ամենամյա միջազգային փառատոնին։ Ֆիլմը նոմինացված է «Տեղեկացված լինելու իրավունք» (Right to know) անվանակարգում:

Ֆրանսահայ լուսանկարչի և ռեժիսորի ստեղծած ֆիլմը պատմում է Արցախի բնակիչների երեք սերունդների մասին: Երեխաները՝ Սամվելն ու Ավոն, երիտասարդ զինվոր Էրիկն ու ազատամարտիկ Կարենը ֆիլմի գլխավոր հերոսներն են, որոնք պատերազմից հետո փորձում են հաշտվել նոր իրականության հետ: