Ալիևը հասկանում է՝ ԱԺ-ն ու նախագահը լեգիտիմ են և փորձում է պայքարել դրանց դեմ. Արամ Հարությունյան
29 Մայիսի 2023, 21:32
Արցախի իշխող՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որում նա սպառնում է արցախահայությանը, պահանջում Արցախի խորհրդարանի լուծարումը, Արայիկ Հարությունյանի հանձնվելը, մյուս պաշտնոնյաների հրաժարականն ու Ադրբեջանի օրենքներին ենթարկվելը:
«Հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի նախագահն Արցախի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով է խոսում
Օրինակ՝ մեկ տարի առաջ սահմանամերձ գյուղերում բարձրախոսների միջոցով ադրբեջանական կողմը սպառնում էր բնակչությանը, հայտարարելով, որ արցախցիները պետք է լքեն իրենց բնակավայրերը:
Հիմա էլ Ադրբեջանն Արցախի ընտրված լեգիտիմ իշխանությունների դեմ գործընթաց է սկսում: Նմանատիպ ագրեսիվ հռետորաբանությունը խոսում է այն մասին, որ նա քաջ գիտակցում է, որ այդ մարմինները լեգիտիմ են եւ փորձում է պայքարել դրանց դեմ»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը: https://youtu.be/EJXIdc2q9Lo