Ալիևը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման անհրաժեշտության մասին

14 Մայիսի 2024, 13:00

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եկել է ժամանակը վերացնելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը միջնորդական առաքելություն էր իրականացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմության առարկա է դարձել, այն գոյություն չունի, ուստի ժամանակն է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցները»,- ասել է նա։

Ալիևը հավելել է, որ ներկայումս Երևանի և Բաքվի միջև բանակցությունների գործընթացը շարունակվում է խաղաղության օրակարգն առաջ մղելու նպատակով։

Հիմա եթերում