Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

20 Մայիսի 2024, 17:50

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ ձեռք են բերվել դրական պայմանավորվածություններ՝ ընդհանուր սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։

«Ներկայումս կան շատ լավ և բարենպաստ հնարավորություններ՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը։ Երկկողմ գործընթացի շրջանակներում դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում։

Ադրբեջանը լուծել է այս հակամարտությունը։ Այսպիսով, միջազգային հարաբերություններում մեկ հակամարտություն գտավ իր լուծումը։ Սակայն, չնայած դրան, ցավալի է, որ աշխարհում հակամարտությունների նոր օջախներ են ձևավորվում»,- ասել է Ալիևը Լատվիայի Սեյմի նախագահ Դայգա Միերինայի հետ հանդիպման ժամանակ։