Ալիևի հռետորաբանությունը մեզ լավ տեղ չի տանի․ հարցում Վանաձորում
23 Նոյեմբերի 2025, 16:25
Վանաձորում անցկացված հարցման ժամանակ բնակիչները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի ղեկավարության վարքագծի ու Հայաստանի ապագայի շուրջ։
«Ալիևի վարքագիծը և հռետորաբանությունը մեզ լավ տեղ չեն տանի»,- կարծիք է հայտնել վանաձորցիներից մեկը։
Հարցվածները նշում են, որ խաղաղության կարելի է հասնել միայն պայքարելով։ «Եթե հիմա ուժեղանանք, պայքարենք, մեր «փայը» կարող ենք վերցնել»,- ասել է բնակիչներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշել է, որ խաղաղությունը կախված է տարածաշրջանային առանցքային խաղաղացողներից․ «Այդ խաղաղությունը կախված է Ալիևից ու Էրդողանից։ Եթե Ալիևը մեռնի, կլինի խաղաղություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։