Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում ծավալվում է մեր աչքի առաջ. կոնգրեսական Ֆրենկ Փալոնե

28 Հուլիսի 2023, 11:17

Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում առկա իրավիճակին։ «Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում ծավալվում է մեր աչքի առաջ։ Պետդեպարտամենտը և միջազգային հանրությունը պետք է հստակեցնի, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ կիրառի»,-գրել է կոնգրեսականը։

Պաշտոնյան շեշտել է նաև՝ այժմ սահմանի բացման խափանումը կհանգեցնի անընդունելի հումանիտար ճգնաժամի։