Ալիևի նպատակը տարածաշրջանը հայաթափելն է․ Սերգեյ Մելքոնյան

04 Ապրիլի 2025, 23:00

Քաղաքականություն

Ալիևի նպատակը տարածաշրջանը հայաթափելն է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

«Օրակարգ կար, թե Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից։ Մի կողմից տրամաբանական է հնչում․ եթե Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանը դարձնել իր ազդեցության գոտի, թող էներգետիկայի ոլորտում Հայաստանն ամբողջովին կախված լինի Ադրբեջանից։ Բայց Ալիևի նպատակը տարածաշրջանը հայաթափելն է, ստեղծել այնպիսի պայմաններ, որ այստեղ հայեր ընդհանրապես չլինեն։ Հայաստանն իր քայլերով ցույց է տալիս, որ, փաստացի, սատարում է այս օրակարգը»,- ասել է մեր զրուցակիցը։

Մելքոնյանի խոսքով՝ Հայաստանի կողմից շարունակական զիջումները լավ բանի չեն հանգեցնում։

«Այսօր նույնիսկ Հայաստանի պաշտոնյաները հայտարարեցին, որ քարտեզներ են փոխանցել ադրբեջանցիներին ու անդադար փորձում են վստահեցնել, որ դրանք 100 տոկոսով ճիշտ քարտեզներ են։ Այս միակողմանի զիջումների ռազմավարությունը, որ քարտեզները հանձնենք, Արցախը հանձնենք, Տավուշի մի մասը հանձնենք, թշնամուն ավելի մոտեցրեցին մեր դռան մոտ»,- եզրափակել է Սերգեյ Մելքոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։