Ալիևի օգնականն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունները

29 Հոկտեմբերի 2023, 11:48

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավիի հետ քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերությունները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, ինչպես նաև ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունները։