Ալիևի օգնականը խնդրել է հայ հասարակությանը փոխանցել, որ պատերազմն Ադրբեջանի համար ավարտվել է
24 Նոյեմբերի 2025, 11:40
Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արեգ Քոչինյանը խոսել է Բաքվում Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման մասին:
«Հայ-ադրբեջանական կոնֆլիկտն իրենց համար այլևս ավարտված է, չկա։ Իրենք ուզում են, որ այս չպատերազմի վիճակի վրա կառուցեն խաղաղություն, և իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ ու երկարաժամկետ խաղաղություն կառուցել, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի»,- ասել է Քոչինյանը: