Ալիևին ամայացած Հայաստան է պետք, որ հանձնի իր որդուն․ Գրիգոր Բալասանյան
18 Ապրիլի 2025, 23:20
Հայաստանը չի կարող լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Հայաստանը չի կարող լուծարել Մինսկի խումբը, որովհետև Հայաստանը չի ստեղծել այն։ Ավելին, Մինսկի խումբը չի ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Իհարկե, Մինսկի խումբը ստեղծվել է բոլորովին այլ հարցով։ Առնվազն երեք համանախագահ պետություններն իրենց համաձայնությունը պիտի տան, որ լուծարվի Մինսկի խումբը»,- ասել է մեր զրուցակիցը։
Միջազգայնագետի խոսքով՝ Ալիևին ամայացած Հայաստան է պետք։
«Սա Ալիևի կողմից առաջ քաշված արհեստական օրակարգ է, նպատակը պարզ է․ Ալիևը ցանկանում է այսպես կոչված պայմանագրով լուծել բոլոր այն հարցերը, որոնք կան կամ կարող են լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ալիևը փորձում է մեկընդմիշտ ձերբազաատվել բոլոր այն պրոբլեմներից, որոնց հետ կարող են առնչվել իր որդին։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ալիևը հող ու աթոռ է նախապատրաստում որդուն հանձնելու համար, իրեն պետք է ամայացած Հայաստան»,- նկատել է Գրիգոր Բալասանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։