Ալիևն ու Էրդողանը չեն գա Հայաստան, եթե նախապայմաններ չլինեն․ Գրիգոր Բալասանյան

31 Հոկտեմբերի 2025, 23:05

Քաղաքականություն

Ընտրությունների նախաշեմին իշխանությունները ֆոն են ապահովում՝ ցույց տալու, թե խաղաղությունը երբևէ այսքան մոտ չի եղել։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն՝ անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին Հայաստան հրավիրելու իշխանությունների մտադրությանը։

«Ալիևն ու Էրդողանը չեն գա Հայաստան, եթե նախապայմաններ չլինեն։ Ալիևը կարող է գալ, եթե, օրինակ, Հայաստան տեղափոխված 300 000 ադրբեջանցիներին ողջունելու և նրանց տներն այցելելու հնարավորություն ունենա»,- կարծում է Բալասանյանը։

Խոսելով բանավոր հրավերի մասին, միջազգայնագետը նշել է, որ հրավեր փոխանցելու տարբեր միջոցներ և խողովակներ կան։ «Բանավոր կարող են հրավիրել շատ մոտ դաշնակից երկրի ղեկավարին, օրինակ՝ երկկողմ բանակցությունների ժամանակ, բայց որքանով ես եմ տեղյակ՝ պաշտոնապես ո՛չ Էրդողանը, ո՛չ Ալիևը Հայաստանի դաշնակիցը չեն։ Հետևաբար, նրանց բանավոր կերպով հրավիրելը դիվանագիտական արարողակարգի ընդունված նորմերի մեջ չի տեղավորվում»,- նշել է Բալասանյանը։

Նրա խոսքով՝ Ալիևը կգա Հայաստան իր պայմաններով խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում։ «Այլ պարագայում Ալիևը չի գա, քանի որ Ադրբեջանում հարց կառաջանա՝ ինչու մեկնեց Հայաստան, եթե խաղաղությունն իրենց պայմաններով չի ստորագրվել։ Ուստի Ալիևին դա ձեռնտու չէ, և այդ հրավերն օդում կմնա, բայց նաև պատմության մեջ կտմնի որպես դրվագ՝ ՀՀ ղեկավարությունը ձեռք մեկնեց և առաջարկեց Ալիևին այցելել Հայաստան»,- հավելել է նա։

Մանրամասները տեսանյութում։

Հիմա եթերում