Ալիևը բանտարկել է Ռուբեն Վարդանյանին, իսկ ՀՀ իշխանությունները՝ Սամվել Կարապետյանին. Անահիտ Ասատրյան

Մենք խիստ դատապարտում ենք եկեղեցու հանդեպ հետապնդումները: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Շվեդիայում «Հայկական միությունների համադրող կենտրոն»-ի փոխտնօրեն Անահիտ Ասատրյանը:

«Մենք խիստ դատապարտում ենք եկեղեցու և եկեղեցականների հանդեպ հետապնդումները: Եկեղեցին սփյուռքահայության համար միշտ եղել է հայերենի, ինքնության, մշակույթի պահպանման ամենակարևոր գործոնը: Հետևաբար, երբ հայրենիքում կամ եկեղեցու շուրջ ինչ-որ բան է կատարվում, մենք այստեղ ևս մտահոգվում ենք: Եվ արդյունքում այդ ամենն ուղղակիորեն ազդում է մեր կյանքի որակի վրա»,- նշել է Ասատրյանը:

Խոսելով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին՝ նա նշել է.

«Այստեղ շատ խիստ մտահոգված ենք նաև Սամվել Կարապետյանի ձերբակալմամբ: Մենք նրա և Ռուբեն Վարդանյանի միջև սկսել ենք զուգահեռներ տանել: Տպավորություն է՝ Ալիևը բանտարկել է Ռուբեն Վարդանյանին, իսկ մեր երկրի իշխանությունը՝ Սամվել Կարապետյանին: Սա շատ ցավալի է, քանի որ մենք աշխարհով մեկ հայտնի շատ հայեր ունենք, որոնք աջակցություն են ցուցաբերում ՀՀ-ին, և այս ձերբակալությունները նրանց վրա շատ բացասական ազդեցություն են թողնելու»:

Հիմա եթերում