Ալիևը չի համապատասխանում Ադրբեջանում Թուրքիայի պատկերացրած իշխանությանը․ քաղաքագետ

08 Դեկտեմբերի 2023, 23:13

Կարծիք | Քաղաքականություն

Ալիևը չի համապատասխանում Ադրբեջանում Թուրքիաի պատկերացրած իշխանությանը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը․

«Այնպիսի երկրներում, որոնք գերավտորիտար են, իշխանության փոփոխությունը կամ լինում է պալատական հեղաշրջման միջոցով, կամ փողոցով։ Փողոցի արդյունքում ավելի շատ զոհ են տալիս։ Ալիևի՝ այսօրվա հայտարարությունն անակնկալ էր։ Ադրբեջանում ընդդիմությունը իսնիտուցիոնալ չի, ընդդիմությունը միշտ աշխատում է իշխանության մեծ ազդեցության նեքո։ Ալիևը լավ տիրապետում է իր երկրում իրավիճակին։ Ալիևը առնվազն 1 ու կես տասնամյակ կառավարում է ։ Կար խնդիր՝ որոշակի կարմիր գիծ տանելու մասով, ինչպես է լեգիտիմութունը ապահովում բացի բռնություններից։ Այսինքն, ամեն ինչի հիմնական մեղավորը Արցախի խնդիրն էր»,- ասել է Ղևոնդյանը։

Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահը երկրում այնպիսի տպավորություն էր ստեղխում, թե հայերն են բռնագաղթել իրենց հողեր, ու ՀՀ ներկայիս իշխանությունների օգնությամբ դրանք հետ ստացան․

«Ալիևը խոսք էր տալիս հասարակությանը, թե դուք վատ եք ապրում, զրկանքների մեջ եք, որովհետև հայերը բռնագաղթել են մեր երկիր, հետևաբար, մենք պիտի ազատագրենք։ Հայաստանի իշխանության անմիջական մասնակցությամբ ու ներգրավվածությամբ՝ արեցին այն, ինչ արեցին։ Արցախը փորձեցին վերադարձնել, ու դա իրենց մոտ ստացվեց։ Ընտրություններին Արցախից արդեն իրական ընտրողներ լինելու են։ Ալիևը փորձելու է մինչև փետրվար այնտեղ ընտրական տեղամասեր տեղակայի»,- նշել է քաղաքագետը։

Ղևոնդյանի խոսքով՝ Ադրբեջանը պարտքեր ունի Ռուսաստանին, Թուրքիային ու Արևմուտքին․

«Ալիևը արձանագրելու է, որ այլևս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնված է, ինքն իր խոսքի տերն է, լեգիտիմությունը բարձրանալու է։ Բայց ի՞նչ գնով է Ալիևը հասել դրան։ Ընդհանրապես, Ադրբեջանը ինֆորմացիայի առումով փակ է։ Գիտե՞նք՝ ինչքան զոհ են ունեցել ադրբեջանցիները 44-օրյա պատերազմի ժամանակ, առնվազն 11 հազար՝ չճշտած տվյալով։ Այնտեղ, այնուամենայնիվ, կա սոցիալական բունտ, կա մեծ դժգոհություն, որը լատենտ է։ Ալիևը պետք է ընտրությունների արդյունքում լեգիտիմության նոր մանդատ ստանա։

Դա իրեն պետք է Թուրքիայի, Ռուսաստանի ու Արևմուտքի հետ հարաբերություններում, որովհետև 44-օրյայի ժամանակ քաղաքական պարտքերի տակ է մտել։ Որքան էլ Էրդողանը խոսում է Ադրբեջանի հետ ջերմ հարաբերությունների մասին, Էրդողանի ու թուրքական ազդեցությունը պատերազմի արդյունքում մեծացել է։ Ասել, որ Ալիևը լիովին համապաատասխանում է Թուրքիայի՝ Ադրբեջանում ենթադրելի իշխանության պատկերացումներին, այդպես չէ»,- եզրափակել է մեր զրուցակիցը։