Ալիևը չի պատկերացնում, որ Արցախում փաշինյան նիկոլներն ու արսենյան գուրգենները չեն․ Մետաքսե Հակոբյան
29 Մայիսի 2023, 13:00
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հակահայ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ գոծունեությունից թևեր առած, ալիևը տարատեսակ միջոցներով շարունակում է ճնշումներ գործադրել Արցախի Հանրապետության վրա:
Այժմ թիրախում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներն են: Ալիևն ուզում է մոռացության տալ, որ մինչ չարաբաստիկ 2018-ը նա ամեն օր առնչվում էր Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների լինելիության փաստին:
Չի պատկերացնում, որ Արցախում փաշինյան նիկոլներն ու արսենյան գուրգենները չեն…այստեղ են ՄՈՆԹԵՆԵՐԸ, ԲԵԿՈՐՆԵՐԸ, ԱԶԳԱԼԴՅԱՆՆԵՐԸ, ԱԲԱՋՅԱՆՆԵՐԸ…հիմա էլ…
Դժվար է, անտանելի ու անպատկերացնելի մեր իրականությունը, որը երբեմն անելանելի է թվում…սակայն ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈւՆԵՆԱԼՈւ գիտակցումն է, որ կհամախմբի ու ՄԵԶ կտանի դեպի նոր ՍԱՐԴԱՐԱՊԱՏ…»։