Ալիևը հանկարծ հասկացավ, որ ինքը «հաղթող» է. Անատոլի Մատվիյչուկը՝ «Զանգեզուրի միջանցքի» Ալիևի խոսքերի մասին

06 Դեկտեմբերի 2023, 21:47

Քաղաքականություն

Ռուս ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքով »ադրբեջանական մեքենաների՝ առանց զննման անցնելու վերաբերյալ։

«Կարծում եմ՝ նա ինչ-որ բան բաց թողեց, այն, որ երկկողմանի այս երթուղին Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է հասանելի լինի և՛ հայ, և՛ ադրբեջանական ավտոփոխադրողներին՝ առանց ստուգման, բայց եթե նման պայմանավորվածություն ձեռք չբերվի, պայմանավորվող կողմերը համաձայնության չեն գա։ Ցանկացած որոշման դեպքում, կարծում եմ, միանգամայն հնարավոր է ստուգում Ադրբեջանի կողմից, Հայաստանի կողմից այն տարածքներում, որոնք նրանք համարում են վարչական սահման: Ամենայն հավանականությամբ, Ալիևը, հավանաբար, ինչ-որ տեղ աչլալուրջ չի եղել»,- ասել է Մատվիյչուկը։

Նախագահ Ալիեւի վճռական պահվածքը փորձագետը հիմնավորում է Հայաստանի վարչապետի գործողությունների թուլությամբ.

«Ալիևը գտնում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճում Ադրբեջանը շարունակում է մնալ հաղթող։ Երբ կռիվը սկսվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ, հարցը զուտ հռետորական էր՝ ո՞ւմն էր Ղարաբաղն և այնտեղ ինչ-որ բան պետք էր խլել: Բայց երբ Հայաստանի ղեկավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, գնաց այնպիսի աննախադեպ զիջումների, ինչպիսին է Շուշիի հանձնումը և այլն, ես հասկացա, որ Ալիևը հանկարծ հասկացավ, որ ինքն է հաղթողը, և հիմա ինքն է թելադրելու իր պայմանները։

Այնպես որ, կարծում եմ, որ հիմա էլ փորձում է նման պայմաններ թելադրել»,- նկատել է քաղաքագետը։

Alpha News-ի զրուցակիցը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տալիս պաշտպանել իրենց պետության շահերը և ոչ թե այլ եվրոպական պետությունների շահերը առաջ տանել։

«Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է հիշել, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և որ ունի շահեր, և այդ շահերը ոչ թե Ֆրանսիայի, Իրանի և նմանների շահերն են, այլ այնտեղ ապրող հայ բնակչության շահերն են»,- ամփոփել է Մատվիյչուկը։