Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների մասին

08 Հունվարի 2025, 11:44

Քաղաքականություն

Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ կարող է տեղի ունենալ հունվարին, տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այս ամիս, գոնե մեր նախաձեռնությամբ, պետք է կայանա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումն՝ այս հարցի լուծումը շարունակելու համար»,- նշել է նա։